Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում

Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գյումրու 48-ամյա բնակիչը Ջրաձոր գյուղի վարչական տարածքում, առանց համապատասխան թույլտվության, կազմակերպել է ապօրինի հանքարդյունաբերություն։

Օգոստոսի 12-ին ձեռնարկած միջոցառման արդյունքում հիշյալ վայրում հայտնաբերվել են հատուկ տեխնիկա և խճաքարի հումքով բարձած երկու բեռնատար։

Բաց բաժնետիրական մի ընկերությանը պատկանող թրթուրավոր տեխնիկայի և բեռնատարի երկու վարորդները ներկայացվել են վարչություն։

Ըստ փաստական տվյալների՝ ապօրինի արդյունահանած խճաքարը 10 բեռնատարներով տեղափոխվել է բաց բաժնետիրական նույն ընկերության տարածք։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուր՝ 24News.am