Քրեական ենթամշակույթ կրող տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ սպանություն կատարելու համար. կան կալանավորված անձինք

Հանցագործություն15:14 | նոյեմբերի 1, 2026Քրեական ենթամշակույթ կրող տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ սպանություն կատարելու համար. կան կալանավորված անձինք
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզի և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ զբաղվող անձանց, ովքեր տարբեր մարզերում պլանավորել, նախապատրաստել և կատարել են Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված մի շարք ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ։
Փաստերի առթիվ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի և Արմավիրի մարզային վարչությունների, ինչպես նաև Համայնքային ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացվել է շուրջ մեկ տասնյակ խուզարկություն։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր, կեղծ թղթադրամներ, թմրամիջոցներ, քրեական ենթամշակույթին բնորոշ իրեր ու առարկաներ։
Ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել 5 անձ։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Երեք անձ կալանավորվել է։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՀանցագործությունՔրեական ենթամշակույթՁերբակալությունԿազմակերպված հանցավորություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
