Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները: Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը:

Հիշեցնենք, որ նրա լիազորությունները կասեցված էին:

Նշենք նաև, որ նա, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը և դատավորի օգնական Թամարա Պետրոսյանն անցնում էին քրեական գործով:

2026 թվականի մարտի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը մեղադրական վերդիկտ էր կայացրել:

Հիշեցնենք, որ 2022թ․ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք և ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին: ԱԱԾ-ն արդեն նախկին դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։

Նշենք, որ գործը վերաբերում է քրեական հեղինակություն «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանին, որին Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էին արձակել:

Աղբյուր՝ 24News.am