Քննարկվել են Հայաստանի և ԻԿԱՕ-ի համագործակցության հեռանկարները

Քննարկվել են Հայաստանի և ԻԿԱՕ-ի համագործակցության հեռանկարները

Հայաստան14:52 | նոյեմբերի 5, 2026Քննարկվել են Հայաստանի և ԻԿԱՕ-ի համագործակցության հեռանկարները
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Քննարկվել են Հայաստանի և ԻԿԱՕ-ի համագործակցության հեռանկարները<!—>

]—>

Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպական և Հյուսիսատլանտյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Նիկոլաս Ռալլոն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե, որտեղ հանդիպում է ունեցել Կոմիտեի նախագահ Գևորգ Թորոսյանի հետ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի Հանրապետության և ԻԿԱՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումը, քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային չափանիշների կիրառումը և թռիչքների անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ ջանքերը։

Հայաստանի Հանրապետությունը ԻԿԱՕ-ի անդամ է 1992 թվականից և շարունակաբար համագործակցում է Կազմակերպության հետ՝ քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման և միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման ուղղությամբ։

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

Ավիացիա

Կազմակերպություն

Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն

Աղբյուրը՝ NEWS.am