ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին

ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին

Հանցագործություն16:34 | նոյեմբերի 5, 2026ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին<!—>

]—>

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակիցները Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայի միջազգային համագործակցության և իրավաբանական ուսուցման կենտրոնում մասնակցել են «Հայաստանի համար 2026 թվականին նախատեսված անդրսահմանային հանցագործության դեմ պայքար» խորագրով վերապատրաստման դասընթացին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Դասընթացի շրջանակում անդրադարձ է կատարվել անդրսահմանային կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներին։

Հիշեցնենք, որ 2026 թվականի սեպտեմբերի 10-ին Լիանյունգանգ քաղաքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պարբերաբար կմասնակցեն նմանատիպ վերապատրաստումների, ինչը նոր խթան կդառնա երկու երկրների իրավապահ համակարգերի միջև գործընկերային հարաբերությունների ընդլայնման համար։

Հասանելի է

русский

Թեմա

Հանցագործություն

Կազմակերպություն

Քննչական կոմիտե

Տեղադրություն

Չինաստան

Աղբյուրը՝ NEWS.am