Քաղաքացի Արամ Ղազարյանը քաղաքական ճնշումների է ենթարկվում

2018 թվականի իրադարձությունները միանշանակ ողջունել եմ: Մտածում էի, որ վերջապես կպրծնենք կրիմինալից, կոռուպցիայից և ոստիկանական ամենաթողությունից

Լուսանկարում` Արամ Ղազարյան

Norlur.am ին է դիմել իշխանական բեսպրեդելից տուժած ՀՀ հերթական քաղաքացին: Արամ Ղազարյանը զարմացած և զայրացած է, թե որքան սինխրոն են գործում կրիմինալը և ոստիկանությունը, որքան արագ, կազմակերպված և «պասերով» են աշխատում այդ երկու «կառույցները»: Ծեծված և ընկճված քաղաքացին անգամ առաջարկ ունի` միացրեք այդ երկու «հիմնարկները» և մի նախարարություն ստեղծեք: -«Երկար տարիներ աշխատել եմ Ռուսաստանում: 2018 թվականի իրադարձությունները միանշանակ ողջունել եմ: Մտածում էի, որ վերջապես կպրծնենք կրիմինալից, կոռուպցիայից և ոստիկանական ամենաթողությունից: Մինչև 2020 թվականը երբ գալիս էի Հայաստան բարեկամ-ընկերներից շատ էի լսում, որ ոչ մի բանից էլ չենք պրծել, բայց մտածում էի ժամանակ է պետք, չափազանցնում են և այլն: Պատերազմը սկսելու պես վերադարձա Հայաստան, հատկապես չթաքցնեմ էլ Ռուսաստանում խնդիրներ ունեցա պետական օրգանների և կրիմինալի հետ: Վերադարձա` մտածելով, որ հայրենիքում կլինեմ պաշտպանված, ի վերջո Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ի տարբերություն ավտորիտար Ռուսաստանի: Շատ կարճ ժամանակ անց հասկացա` սխալվել եմ: Առաջին անգամ հակաիշխանական ցույցերին մասնակցեցի 2021 թվականի ձմռանը: Նախկինների վերադարձը չէի ցանկանում, բայց նաև ներկաների մնալը որևէ լավ բան չէր խոստանում Հայաստանի համար: Այնուհետև մշտապես մասնակցել եմ հակաիշխանական ցույցերին, ժամանակ առ ժամանակ տարբեր օղակներից ստանալով նախազգուշացումներ, որ հեռու մնամ քաղաքական գործընթացներից: 2023 թվականի փետրվարի 22 մեր շենքի տաղավարում տղամարդկանցով սկսեցինք քաղաքականությունից խոսել: Ես պնդում էի, որ վտանգը օրհասական է, ասֆալտ անելու փոխարեն պետք է պատրաստվել պատերազմի: Մի պահ ասեցի` դե ասֆալտը եկամտաբեր է, դրա համար էլ դրան են կպել: Ներկաներից մեկը թոշակի գնացած ոստիկան էր, սկսեց հայհոյել: Թե բա դու ես կաշառքը տվել, որ այդպիսի հայտարարություններ ես անում: Հետո հարձակվես վրես, վերջում էլ` առավոտյան կտենաս հալդ: Առավոտյան զանգահարեցին ոստիկանության Նոր-Նորքի բաժնից: Կանչեցին ոստիկանություն։ Սկսեցին ահաբեկել, հիշեցրին, որ քեզ մի անգամ էլ ենք զգուշացրել: Օպերներից մեկը հարցրեց` հասկանալու հետ խնդիր ունես?, անպայման է ուղարկենք «փչացածների կամեռ», որ հասկանաս քաղաքականությունը քեզ պետք չի: Ճիշտն ասած ջղաձգված էի: Ասի հերիք եղավ բոլ եղավ, հո դուք կոլոբրանտ չեք, գնացեք դավաճաններին ահաբեկեք, ոչ թե շարքային քաղաքացիներին, ովքեր մտահոգ են: Օպերներից մեկը ապտակեց: Ասեց գնա բախտդ փորձի: Դուրս եկա ոստիկանությունից, ահավոր նեղված էի, չգնացի տուն: Իջա քաղաք: Մոտ երկու ժամ զբոսնեցի, արդեն ուզում էի շարժվել դեպի ավտոբուսի կանգառ, երբ Խանջյան փողոցի հարակից այգում մոտեցան երեք երիտասարդ և առանց խոսքուզրիցի հարձակվեցին: