Պուտինն ու Ռեզաին մանրամասն քննարկել են Ադրբեջանի տարածքով գազի մատակարարման հարցը․ դեսպան

Պուտինն ու Ռեզաին մանրամասն քննարկել են Ադրբեջանի տարածքով գազի մատակարարման հարցը․ դեսպան

Դիվանագիտություն18:59 | նոյեմբերի 16, 2026Պուտինն ու Ռեզաին մանրամասն քննարկել են Ադրբեջանի տարածքով գազի մատակարարման հարցը․ դեսպան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Պուտինն ու Ռեզաին մանրամասն քննարկել են Ադրբեջանի տարածքով գազի մատակարարման հարցը․ դեսպան<!—>

]—>

Ռուսաստանն ու Իրանը մանրամասն քննարկել են երկու երկրների համագործակցությունը էներգետիկ ոլորտում, գազի մատակարարման, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով, տարբեր ասպեկտները։ Դրա մասին ТАСС-ին հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Նոյեմբերի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Մոսկվայում գտնվող Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաիին։

Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպմանը՝ Իրանի դեսպանն ասել է․ «Պարոն Ռեզաիի հանդիպումը Ռուսաստանի նախագահ պարոն Վլադիմիր Պուտինի հետ անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում ու տևել շուրջ երեք ժամ։

Հանդիպման ընթացքում քննարկվել և դիտարկվել է երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն շրջանակ։ Տնտեսական և ենթակառուցվածքային համագործակցության ոլորտում շեշտը դրվել է Ռեշտ–Աստարա երկաթուղու նախագծի իրականացման արագացման և «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ավարտին հասցնելու վրա՝ որպես տարածաշրջանային փոխկապակցվածության կարևոր և ռազմավարական նախագծերից մեկի։ Մանրամասն դիտարկվել են նաև Իրան ռուսական գազի մատակարարման նախագծի իրականացման ասպեկտներն ու էներգետիկ ոլորտում երկու երկրի համագործակցության ուղղությունները»,- հավելել է նա։

«Այս համատեքստում, գազատարի կառուցման երկարաժամկետ նախագծից բացի, որպես կարճաժամկետ համագործակցության զարգացման լուծում դիտարկվել է նաև Ադրբեջանի տարածքով գազի սվոփային մատակարարումների տարբերակը»,- նշել է դեսպանը։

Ըստ դիվանագետի՝ քաղաքական և անվտանգության հարցերի շրջանակում քննարկվել ու դիտարկվել են «տարածաշրջանային վերջին իրադարձությունները, հետհակամարտային իրավիճակը» և անվտանգության ապահովման տարածաշրջանային մեխանիզմները։

«Ներկայացվել են Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները վերջին իրադարձությունների, երկրների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտության և անվտանգության ապահովման տարածաշրջանային մեխանիզմներին արտաքին միջամտության անընդունելիության վերաբերյալ։ Մտքեր են փոխանակվել նաև երկու երկրների ռազմավարական համագործակցության միջուկային, պաշտպանական և այլ ուղղությունների շուրջ»,- նշել է Ջալալին։

Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս հանդիպումը «ցույց է տվել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ Թեհրանի և Մոսկվայի դիրքորոշումների մերձությունը»։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

ԴիվանագիտությունԳազ

Տեղադրություն

ԻրանՌուսաստան

Անձ

Վլադիմիր Պուտին

Աղբյուրը՝ NEWS.am