Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին
Օգոստոսի 11-ին՝ ժամը 18։10-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է «Ջուխտակ վանք» կոչվող տարածքի ճանապարհին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները նշված տարածքից հայտնաբերել են օտարերկրացիներին և փրկարարական ավտոմեքենայով դուրս բերել տարածքից․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Աղբյուր՝ 24News.am
