Ֆրանսիայի վարչապետի ուղերձը Մարսելից․ հիշատակ, դատապարտում և պատասխանատվություն

Նա անդրադարձել է 111 տարի առաջ հայ ժողովրդի ապրած ողբերգությանը՝ հիշելով ամբողջական գյուղերի ոչնչացումը, զանգվածային տեղահանություններն ու սպանությունները։

img_3444-1

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեքորնյուն Մարսելում մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը՝ հանդես գալով հուշող ու գնահատականային ելույթով։

Նա անդրադարձել է 111 տարի առաջ հայ ժողովրդի ապրած ողբերգությանը՝ հիշելով ամբողջական գյուղերի ոչնչացումը, զանգվածային տեղահանություններն ու սպանությունները։

Լեքորնյուն առանձնապես ընդգծել է Ֆրանսիայի պատմական դերը այդ իրադարձությունների ընթացքում՝ նշելով, որ Մարսելը դարձել է ապաստան շուրջ 58 հազար հայ փախստականների համար, որոնց ժառանգները մինչ օրս շարունակում են ապրել քաղաքում։