Փեզեշքիան․ «Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն չի թույլ տա իրեն ահաբեկել»

Փեզեշքիան․ «Իրանը չի ձգտում պատերազմի, սակայն չի թույլ տա իրեն ահաբեկել»

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի և տարածքային ընդլայնման, սակայն շարունակելու է ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու ապահովել ազգային անվտանգությունը։

Նրա խոսքով՝ Թեհրանի նկատմամբ ճնշումների և սպառնալիքների դադարեցումը կվերացնի հետագա էսկալացիայի պատճառները։

«Իսրայելը և ԱՄՆ-ն փորձում են Պարսից ծոցի երկրներին մեր դեմ տրամադրել: Մենք աշխատում ենք դա կանխելու ուղղությամբ:

Ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ն ​​գա այստեղ, բազաներ հիմնի և հարվածի ցանկացած իսլամական երկրի գլխին, եթե նա չի լսում իրեն։

Ո՞վ է ասում, որ մենք պետք է լինենք նրանց ենթարկվող ծառաները: Նրանք չպետք է մեզ ահաբեկեն»,- նշել է նա:

Աղբյուր՝ 24News.am