Փեզեշքիան․ «Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում»

Փեզեշքիան․ «Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում»

Մեր հարաբերությունները մեր հարևանների հետ շատ ավելի լավ են, քան անցյալում, և հարևան երկրները շատ լավ են համագործակցում մեզ հետ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը

«Այս պատերազմի ծրագրերից մեկը հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից անկարգություններ և լարվածություն հրահրելն էր։ Մեր հարևանները թույլ չտվեցին, որ որևէ մեկը հեշտությամբ մտնի մեր երկիր և անկարգություններ առաջացնի։ Սա շատ կարևոր կետ է։ Նրանք ոչ միայն ձեռնպահ մնացին դրանից, այլև օգնեցին մեզ»,-նշել է նա։

Աղբյուր՝ 24News.am