ԱՄՆ-ը վերաուղղորդել է 49 նավ՝ Իրանի դեմ ծովային շրջափակման վերսկսումից հետո

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրանի դեմ ծովային շրջափակման վերսկսումից հետո ԱՄՆ-ը փոխել է 49 նավի երթուղին, ևս 2 նավ շարքից հանել։
«Օգոստոսի 6-ի դրությամբ CENTCOM-ը վերաուղղորդել է 49 առևտրային նավ, շարքից հանել 2-ը և ևս 2 նավի վրա իրականացրել է ներխուժման գործողություն», — ասվում է հրամանատարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ CENTCOM-ի ներկայացուցիչները հայտնել էին, որ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործում է ավելի քան 20 ամերիկյան նավ։
ԱՄՆ-ը Իրանի ծովային շրջափակումը վերսկսել է հուլիսի 14-ին։
Աղբյուր՝ 24News.am
