Պեսկով․ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին

Հայաստան13:39 | նոյեմբերի 6, 2026Պեսկով․ Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Անվտանգության ոլորտում Հայաստանի հետ հետագա հարաբերություններ չկան։ Այս մասին նոյեմբերի 6-ին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Երևանն այժմ դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին», — ասել է Պեսկովը։
Պեսկովը նշել է, որ Երևանը հրապարակավ արտահայտվել է ՀԱՊԿ-ին մասնակցության նպատակահարմարության մասին։ Նրա խոսքով՝ կանոնադրական փաստաթղթերում որոշակի քայլեր են ամրագրված, իսկ հետագան կախված է քննարկումներից կազմակերպության ներսում։
Հասանելի է
Տեղադրություն
Պատմություն
Անձ
Թեմա
Աղբյուրը՝ NEWS.am
