Պերկովիչը հրաժեշտ է տալիս Նոային

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» ավարտեց համագործակցությունը գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի հետ։ Այս մասին փաստում են խորվաթական աղբյուրները՝ մասնավորապես Index.hr և Germanijak պարբերականները։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Պաշտոնանկության հիմնական դրդապատճառը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլից դուրս մնալն է։
«Նոան» չկարողացավ հաղթահարել շվեյցարական «Սիոնի» արգելքը. առաջին խաղում գրանցվեց 2:2 հաշիվը, իսկ պատասխան մրցավեճում հայկական ակումբը զիջեց 1:2 հաշվով։
«Նոան» դեռ հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ։
Աղբյուր՝ 24News.am
