Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը՝ Պենտագոնը, հայտարարել է Northrop Grumman և Lockheed Martin ընկերությունների հետ շրջանակային համաձայնագրեր կնքելու մասին, որոնք ուղղված են Patriot և THAAD հրթիռների արտադրության զգալի ավելացմանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ համաձայնագրերը առանցքային դեր են խաղում խոշոր մատակարարների համար պահանջարկի երկարաժամկետ երաշխիքների ապահովման գործում, ինչը թույլ կտա եռապատկել Patriot Advanced Capability-3 համակարգերի և քառապատկել Terminal High Altitude Area Defense համակարգերի արտադրության ծավալները։
Աղբյուր՝ 24News.am
