Պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Քննչական կոմիտեից 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է:
Հիշռցնենք, որ երեկ Կառավարության դիմաց տեղի էր ունեցել բողոքի ակցի, որի ընթացքում միջադեպ էր գրանցվել ոստիկանների և ակցիա իրականացնող քաղաքացինեորի միջև: Ըստ տարբեր հրապարակումների` քաղաքացիներից մեկն ապտակել էր ոստիկանին:
Աղբյուր՝ 24News.am
