Պաշտոնական․ Ռեալի և Միլանի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Նոան

Ուրուգվայցի փորձառու մասնագետ Պաբլո Գարսիան ստանձնել է Երևանի «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
49-ամյա Պաբլո Գարսիան իր մարզչական կարիերան սկսել է հունական ՊԱՕԿ-ի համակարգում՝ լինելով երիտասարդական և հիմնական թիմի գլխավոր մարզիչ։
3 մրցաշրջան անընդմեջ իր գլխավորությամբ ՊԱՕԿ-ի երիտասարդական թիմը հռչակվել է Հունաստանի Մ-19 տարեկանների առաջնության հաղթող։ ՊԱՕԿ-ի գլխավոր թիմի ղեկին 2020/21 մրցաշրջանում ակումբը դարձել է Հունաստանի գավաթակիր։
Մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է նաև հունական «Պանսերաիկոս», «Ատրոմիտոս» և կիպրական ԱՊՕԷԼ ակումբներում։
Ուշագրավ է նաև Պաբլո Գարսիայի՝ ֆուտբոլիստի կարիերան։ «Նոայի» նոր գլխավոր մարզիչը հանդես է եկել այնպիսի անվանի ակումբներում, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Օսասունան», Վիգոյի «Սելտան», ինչպես նաև պաշտպանել է Ուրուգվայի ազգային հավաքականի գույները։
Աղբյուր՝ 24News.am
