Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է․ Սերդար Քըլըչ

Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է․ Սերդար Քըլըչ

Հայ-թուրքական հարաբերություններ16:29 | նոյեմբերի 24, 2026Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է․ Սերդար Քըլըչ
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է․ Սերդար Քըլըչ<!—>

]—>

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը գովաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծից Թուրքիայի հետ տարաձայնություններ առաջացնող դրույթները հանելու համար։

«Հայաստանի Սահմանադրության մեջ պատմական փոփոխություններ են կատարվել․ հանվել է Թուրքիայի հետ տարաձայնություններ առաջացնող ձևակերպումը։ Ինչպես միշտ ասել եմ, պարոն Նիկոլ Փաշինյանը կառուցողական և անկեղծ գործընկեր է ոչ միայն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման հարցում», — գրել է Քըլըչը X սոցիալական ցանցում։

Հասանելի է

русский

Պատմություն

Հայ-թուրքական հարաբերություններ

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Անձ

Նիկոլ ՓաշինյանՍերդար Քըլըչ