Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավարին գործուղում է Չինաստան

Փաշինյանը կադաստրի կոմիտեի ղեկավարին գործուղում է Չինաստան

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2026 թվականի սեպտեմբերի 21-25-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Սանյա)՝ ՄԱԿ-ի Գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային կոմիտեի 15-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:
2. Սուրեն Թովմասյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի
կոմիտեի 2026 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով
նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Չինաստանի
2
Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Աղբյուր՝ 24News.am