Փաշինյանը չունի փողոցի այն ռեսուրսը, որն ուներ նախկինում․ Աննա Գրիգորյան

Աննա Գրիգորյան17:29 | նոյեմբերի 5, 2026Փաշինյանը չունի փողոցի այն ռեսուրսը, որն ուներ նախկինում․ Աննա Գրիգորյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
Քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ նախօրեին կայացած հանդիպումից հետո ակնհայտ էր, որ նպատակը հասարակության ավելի լայն շերտերին կոնկրետ օրակարգի շուրջ համախմբելն է։ Այս մասին նոյեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, որը մասնակցել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Գրիգորյանի խոսքով՝ սա միայն քաղաքական կուսակցությունների խնդիրը չէ․ ազգային համախմբման անհրաժեշտություն կա, և այդ տեսանկյունից մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպումը կարևոր նշանակություն ունի։
Նա հավելել է, որ մտավորականության ներկայացուցիչներն անվերապահ աջակցություն են հայտնել այն մոտեցմանը, ըստ որի՝ «ալիևյան Սահմանադրությունը» Հայաստանում տեղ չունի, և հայ ժողովուրդը չի կարող ընդունել դրսից պարտադրված օրակարգը։
Գրիգորյանը հայտնել է, որ հասարակության տարբեր շերտերի հետ քննարկումները կշարունակվեն՝ նախօրեին ընդունված չորս կետերի շուրջ հասարակական լայն համախմբում ձևավորելու նպատակով։
Նրա խոսքով՝ հասարակությունը պետք է ճնշում գործադրի իշխանությունների վրա՝ ցույց տալով, որ դեմ է «ալիևյան Սահմանադրությանը»։
«Փաշինյանը լայն աջակցություն չունի, հատկապես այս հարցում, նրա համար դժվար կլինի ժողովրդին համոզել ալիևյան Սահմանադրությունն ընդունելու անհրաժեշտության մեջ»,– նշել է նա՝ հավելելով, որ Փաշինյանին նույն կերպ չի հաջողվել ստանալ ժողովրդի աջակցությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու հարցում։
«Նա չունի փողոցի այն ռեսուրսը, որն ուներ նախկինում։ Բացի այդ, նա այնպիսի օրակարգ է առաջարկում, որի օգտին նույնիսկ իր ընտրողները պատրաստ չեն փողոց դուրս գալ»,– եզրափակել է պատգամավորը։
Հասանելի է
Անձ
Թեմա
ՍահմանադրությունՔաղաքականություն
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
