Պարտք եմ արել, ամբողջ տարվա աշխատածիս վրան ավելացրել, որ տամ Նիկոլին, տեռոր է. Հայրիկյան

Պարտք եմ արել, ամբողջ տարվա աշխատածիս վրան ավելացրել, որ տամ Նիկոլին, տեռոր է. Հայրիկյան

Խորհրդարանական երկրի համար Ազգային ժողովի նոր գումարման սկիզբը կարևոր իրադարձություն է, Նիկոլի կողմից ծնողադավություն էր Վեհափառին ԱԺ նիստին չհրավիրելը: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Նիկոլը սատանային է ծառայում, Հայ Առաքելական Եկեղեցին համաշխարհային երեք եկեղեցիներից մեկն է, այն հատուկ դեր ունի հոգևոր համակարգում: Փաշինյանի գործողությունները միայն կաթողիկոսի դեմ չեն, ամեն ինչ անում է, որ եկեղեցին քանդի»,- մեկնաբանեց Հայրիկյանը:

Հայրիկյանը կարևորեց Սահմանադրության հանրաքվեի գործընթացը, ընդգծեց, որ ժամանակը քիչ է, ընդդիմությունը նախապես պետք է քայլեր ձեռնարկի կանխելու Սահմանադրական հանրաքվեն:

Աղբյուր՝ 24News.am