«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը

Հայաստան-Չեխիա հարաբերություններ18:34 | նոյեմբերի 2, 2026«Ուժեղ Հայաստան»-ը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է TRIPP-ի և խաղաղության գործընթացի հարցերը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության պատգամավորներ Հարություն Հարությունյանը և Հասմիկ Ենգոյանը նոյեմբերի 2-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ։
Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը խոսել է Հայաստան-Չեխիա հարաբերություններից, մի շարք ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունից։
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն անդրադարձել է մի շարք բնագավառներում առկա որոշ բացթողումներին ու խնդիրներին, ներկայացրել դրանց վերաբերյալ իր դիտարկումներն ու կարգավորման ուղղությամբ պատկերացումները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-Եվրամիություն գործակցության վերաբերյալ։
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին։
Նարեկ Կարապետյանը բարձրաձայնել է վերոնշյալ գործընթացների վերաբերյալ խմբակցության տեսակետը։
Թեմա
Հայաստան-Չեխիա հարաբերություններԴիվանագիտությունՔաղաքականությունTRIPP
Կազմակերպություն
Աղբյուրը՝ NEWS.am
