«Ուժեղ Հայաստան» դաշինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է դաշինքի ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է ՝ հաշվի առնելով Վարդևանյանի փորձն ու պրոֆեսիոնալիզմը։

Ավելի վաղ հայտնել էինք, թե ովքեր են ղեկավարելու 9-րդ գումարման ԱԺ խմբակցությունները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, իսկ քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը։

«Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։

Մեկնարկել է ՀՀ ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանը: 9-րդ գումարման Ազգային ժողովը ունենալու է 105 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։

Աղբյուր՝ 24News.am