Ուոլ Սթրիթը գնաճի տվյալների հրապարակումից հետո փակվել է անկումով

Ուոլ Սթրիթը գնաճի տվյալների հրապարակումից հետո փակվել է անկումով

Տնտեսություն10:57 | նոյեմբերի 11, 2026Ուոլ Սթրիթը գնաճի տվյալների հրապարակումից հետո փակվել է անկումով
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ուոլ Սթրիթը գնաճի տվյալների հրապարակումից հետո փակվել է անկումով<!—>

]—>

Ուոլ Սթրիթի հիմնական ինդեքսները երեքշաբթի օրվա առևտրային նստաշրջանի արդյունքներով նվազել են. պատճառը ԱՄՆ աշխատանքի նախարարության գնաճի վերաբերյալ զեկույցի հրապարակումից հետո Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) կողմից դրամավարկային քաղաքականության խստացման սպասումների ուժեղացումն է։

Հոկտեմբերին ԱՄՆ-ում սպառողական գները (CPI ինդեքսը) նախորդ ամսվա համեմատ աճել են 0,4%-ով՝ սեպտեմբերին գրանցված 0,6% աճից հետո։ Ըստ Trading Economics-ի տվյալների՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 0,3% աճ։

Բազային ամսական գնաճը, ինչպես և նախորդ ամիս, կազմել է 0,3%, սակայն նույնպես գերազանցել է շուկայի 0,2%-անոց կանխատեսումը։

CME FedWatch-ի տվյալներով՝ շուկան այժմ ԴՊՀ-ի տոկոսադրույքի բարձրացման հավանականությունը գնահատում է 100%՝ մեկ շաբաթ առաջվա 84%-ի դիմաց։ Փոխառության արժեքի՝ 25 բազային կետով բարձրացման հավանականությունը գնահատվում է 88,5%, իսկ 50 բազային կետով՝ 11,5%։

Երեքշաբթի օրը Dow Jones ինդեքսի բաղադրիչների շրջանում անկման առաջատարը դարձել է Nvidia Corp.-ը (-5,5%)։ Վերջին երկու նստաշրջանների ընթացքում չիպեր արտադրող ընկերության բաժնետոմսերն էժանացել են 9,6%-ով՝ կապված Nvidia-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի և ենթադրաբար չինացի լրտես հանդիսացող մի կնոջ կապի վերաբերյալ հետաքննության մասին լուրերի հետ։ The Information պարբերականը հայտնել է, որ այդ սիրավեպը նպաստել է չինական ընկերությունների միջոցով առնվազն 7,5 մլրդ դոլար արժողությամբ Nvidia-ի չիպերի մատակարարմանը։

«Հրաշալի յոթնյակի» մյուս ներկայացուցիչներից Apple Inc.-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 0,6%-ով, Microsoft Corp.-ինը՝ 2,2%-ով, Alphabet Inc.-ինը՝ 0,3%-ով։ Amazon.com Inc.-ի շուկայական արժեքն աճել է 1,5%-ով, Tesla-ինը՝ 0,5%-ով, իսկ Meta-ի գնանշումները գրեթե չեն փոխվել։

S&P 500-ի կազմում ամենամեծ կորուստները կրել է Skydance Corp.-ը (-7,6%)։ Paramount Skydance Corp.-ի և Warner Bros. Discovery-ի միաձուլման արդյունքում ձևավորված մեդիաընկերությունը երեքշաբթի ներկայացրել է ծախսերի կրճատման ծրագիր, ինչպես նաև նախազգուշացրել, որ Warner Bros.-ի կինոարտադրության ստորաբաժանման թույլ ցուցանիշները կարող են չորրորդ եռամսյակում նվազեցնել ընկերության շահույթը մինչև 200 մլն դոլարով։

CoreWeave-ի արժեթղթերի գինը նվազել է 0,5%-ով։ Ներդրողները սպասում էին ամպային ենթակառուցվածքների ոլորտում լուծումներ մատակարարող ընկերության հաշվետվությանը (որը հրապարակվեց շուկայի փակվելուց հետո)՝ ակնկալելով, որ ԱԲ հատվածի առանցքային խաղացողի բարձր արդյունքները կփարատեն ոլորտի հեռանկարների հետ կապված իրենց մտավախությունները։

Lucid Group-ի գնանշումներն աճել են 4,7%-ով, թեև էլեկտրամոբիլներ արտադրողի՝ հուլիս-սեպտեմբեր ամիսների եռամսյակային արդյունքները զիջել են փորձագետների կանխատեսումներին։

Պողպատաձուլական Steel Dynamics ընկերությունն ավելացրել է իր կապիտալիզացիան 3,8%-ով՝ բաժնետոմսերի հետգնման (buyback) ծրագրի ծավալը 3 մլրդ դոլարով մեծացնելու մասին հայտարարությունից հետո։

Occidental Petroleum-ի բաժնետոմսերը դրական հաշվետվության շնորհիվ թանկացել են 2%-ով։ Թերթաքարային նավթ արդյունահանող ընկերությունը երրորդ եռամսյակում զուտ շահույթն ավելացրել է երկուսուկես անգամ, իսկ հասույթը՝ 21%-ով։

PepsiCo-ի շուկայական արժեքն աճել է 1,2%-ով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոչ ալկոհոլային խմիչքների աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը բիզնեսի ցուցանիշների բարելավման լայնածավալ միջոցառումների շրջանակում նախատեսում է Հյուսիսային Ամերիկայում կրճատել շուրջ 1000 աշխատատեղ։

Dow Jones Industrial Average ինդեքսը նվազել է 0,3%-ով՝ հասնելով 52 231,89 կետի։

Standard & Poor’s 500-ի ցուցանիշը նվազել է 0,38%-ով՝ կազմելով 7 520,93 կետ։

Nasdaq Composite ինդեքսը կորցրել է 0,74% և փակվել 25 065,87 կետի նշագծին։

Հասանելի է

русский

Թեմա

ՏնտեսությունԳնաճՖոնդային շուկա

Աղբյուրը՝ NEWS.am