Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում

Հանցագործություն18:32 | նոյեմբերի 16, 2026Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՌԴ ԱԴԾ-ն և Քննչական կոմիտեն հայտնել են Մոսկվայում ոմն աղջկա ձերբակալության մասին, որը, գործելով խարդախների ազդեցության տակ, պայթեցրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նախկին խորհրդական Սերգեյ Զավորոտնիի ավտոմեքենան, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Պարզվել է, որ ձերբակալվածը 2026 թվականի հուլիսից ենթարկվել է Ռուսաստանի կենտրոնական բանկի աշխատակից ներկայացած խարդախ զանգերի կենտրոնի ներկայացուցչի հոգեբանական ներգործությանը, որը խոշոր գումար է փոխանցել այսպես կոչված անվտանգ հաշիվներին։ Հետագայում նա ներգրավվել է առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ»,- հայտարարել է ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։
Ինչպես հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, ձերբակալվել է 2005 թվականին ծնված մոսկվայաբնակ ոմն աղջիկ։
«Կասկածյալը պայթուցիկ սարք է տեղադրել հասարակական գործիչ Սերգեյ Զավորոտնիի ավտոմեքենայի հատակի տակ»,- նշել է Պետրենկոն։
ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալվածի մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողություններ են իրականացվում, ինչպես նաև պարզվում են հանցագործության բոլոր հանգամանքներն ու մյուս հանցակիցների ինքնությունը։
Հասանելի է
Թեմա
ՀանցագործությունՊայթյունՊատահարներ
Կազմակերպություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
