Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդի մարզին․ զոհվել է 6 մարդ

Ուկրաինայի բանակը հրթիռային հարված է հասցրել Ռուսաստանի Բելգորոդի մարզին։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է տարածաշրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Վալույսկի շրջանի Կոլոսկովո գյուղի ուղղությամբ իրականացված հարվածի հետևանքով 6 մարդ զոհվել է, ևս 4-ը՝ վիրավորվել։
Տուժածներից երկուսին բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում, ևս երկուսը հոսպիտալացվել են։
Աղբյուր՝ 24News.am
