Ուկրաինան Ադրբեջանի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր է նախապատրաստում

Ուկրաինան Ադրբեջանի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր է նախապատրաստում

Ադրբեջան21:53 | նոյեմբերի 6, 2026Ուկրաինան Ադրբեջանի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր է նախապատրաստում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ուկրաինան Ադրբեջանի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր է նախապատրաստում<!—>

]—>

Անցյալ տարի ուկրաինական «Նավթոգազը» և ադրբեջանական Socar-ն իրականացրել են ադրբեջանական գազի առաջին մատակարարումներն Ուկրաինա։ Հաջորդ խնդիրն ընկերությունների միջև երկարաժամկետ պայմանագրերի ստորագրումն է։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալը։

«Մենք միաժամանակ բնական գազն ուկրաինական ստորգետնյա պահեստարաններում պահելու հնարավորություն ենք առաջարկում։ Բացի դրանից, ադրբեջանական կողմի հետ քննարկել ենք ոչ միայն Սև և Կասպից ծովերի միջև գործող երթուղիների զարգացումը, այլև ապագայի համար նոր լոգիստիկ ուղիների նախապատրաստումը։ Այդ աշխատանքը պետք է սկսել արդեն հիմա։

Առանձին աշխատում ենք Ուկրաինայի վերականգնման և արդիականացման, կարևորագույն ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերական և սոցիալական օբյեկտների վերականգնման աշխատանքներում ադրբեջանական ընկերությունների ներգրավման ուղղությամբ»,- նշել է ուկրաինացի նախարարը։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ԱդրբեջանՈւկրաինա

Թեմա

ՏնտեսությունԳազ

Կազմակերպություն

SOCAR

Աղբյուրը՝ NEWS.am