Ուկրաինական անօդաչուները տարեսկզբից ի վեր յոթ անգամ հարվածել են Ռուսաստանի հարավի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին

ԱԹՍ-ներով հարձակում11:13 | նոյեմբերի 6, 2026Ուկրաինական անօդաչուները տարեսկզբից ի վեր յոթ անգամ հարվածել են Ռուսաստանի հարավի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նոյեմբերի 6-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի ավանը, հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։ «Անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան», — նշել են շտաբում։ Այլ մանրամասներ այնտեղ չեն հայտնել։ Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ հարձակման թիրախը եղել է Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը։ Օդային հարձակումից հետո ձեռնարկության վրա թանձր ծուխ է բարձրացել, որը, տեղի բնակիչների խոսքերով, հասել է Կրասնոդարի ծայրամասերը։
Աֆիպսկի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի հարավի խոշորագույններից մեկն է։ Այն պատկանում է միլիարդատեր Միխայիլ Գուցերիևի «Սաֆմար» խմբին։ Ձեռնարկությունը կարող է տարեկան վերամշակել շուրջ 7,2 մլն տոննա հումք և արտադրում է բենզին, դիզելային վառելիք, ինչպես նաև այլ նավթամթերք։ Ընդ որում, այն արտահանման ուղղվածություն ունի և ներքին շուկայի համար արտադրանք չի թողարկում։ Սա արդեն գործարանի դեմ անօդաչուների յոթերորդ գրոհն է։ Մինչ այդ գործարանը հարվածների էր ենթարկվել հունվարի 21-ին, մարտի 14-ին, հունիսի 11-ին, հուլիսի 14-ին, օգոստոսի 25-ին և սեպտեմբերի 26-ին։
Հասանելի է
Իրադարձություն
Թեմա
Օբյեկտ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
