Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացի, նախկին ծովային հետևակ Ռոբերտ Գիլմանին ներում շնորհելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ուիթքոֆը գրել է X սոցիալական հարթակում՝ հրապարակելով ինքնաթիռից լուսանկարներ Գիլմանի հետ, որը 4 տարվա կալանքից հետո արդեն հայրենիքում է։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում նախագահ Պուտինին Ռոբերտին մարդասիրական նկատառումներով ներում շնորհելու և այդ գործընթացին նրա անձնական մասնակցության համար», – ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ 24News.am
