Ուիթքոֆն ու Քուշները հինգշաբթի Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Ջարեդ Քուշներ08:49 | նոյեմբերի 17, 2026Ուիթքոֆն ու Քուշները հինգշաբթի Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները հինգշաբթի Բեռլինում կհանդիպեն ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ, գրում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ Ուիթքոֆն ու Քուշները «նախատեսում են այս շաբաթ հանդիպել ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ՝ անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի հետպատերազմյան տնտեսական վերականգնման ծրագրի շուրջ աշխատելու համար»։
Պարբերականի տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի Բեռլինում։
Axios-ը նշում է, որ հանդիպումը կկայանա նույն օրը, ինչ Շենչժենում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների եռակողմ գագաթնաժողովը։
Ամերիկացի պաշտոնյան Բեռլինում հատուկ բանագնացների հանդիպումը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան անվանել է «համակարգված դիվանագիտական ջանքեր»։
Աղբյուրի խոսքով՝ Ուիթքոֆն ու Քուշները «կանոնավոր կապի մեջ են ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ՝ միաժամանակ փոխգործակցելով Ռուսաստանի հետ»։
Հասանելի է
Անձ
Թեմա
ՔաղաքականությունԽաղաղության բանակցություններ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
