Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից և չի վերադարձել: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։
Աղբյուր՝ 24News.am
