«Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը»․ Մայր Աթոռը՝ Վեհափառին

«Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը»․ Մայր Աթոռը՝ Վեհափառին

Մայր Աթոռի շնորհավորանքը Վեհափառի ծննդյան օրվա առթիվ․

«Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

Որդիական սիրով ու խոնարհությամբ շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան 75-րդ տարեդարձի առիթով։
Մեր աղոթքն ու մաղթանքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը քաջառողջություն, կենաց արևշատություն, անսպառ կորով ու եռանդ պարգևի Հայոց Հայրապետին իր նվիրական ու քրիստոսաշավիղ առաքելության մեջ:

Մեր հայրենիքի համար այս դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում մաղթում ենք արդյունաշատ հովվապետություն՝ առաջնորդելու Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և հովվելու համայն հայոց հավատավոր հոտին՝ ի փառս Աստծո, ի բարօրություն մեր ժողովրդի և ի խաղաղություն ու զորացում մեր Հայրենիքի»։

Աղբյուր՝ 24News.am