Օգնենք փրկել Արթուրի կյանքը. կինոռեժիսորի մոտ ախտորոշվել է քաղցկեղ

Քաղցկեղ22:04 | նոյեմբերի 2, 2026Օգնենք փրկել Արթուրի կյանքը. կինոռեժիսորի մոտ ախտորոշվել է քաղցկեղ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Արթուր Սահակյանը 32-ամյա տաղանդավոր կինոռեժիսոր է, ում հեղինակած ֆիլմերն արժանացել են մի շարք, այդ թվում՝ միջազգային մրցանակների։ Արվեստին անմնացորդ նվիրված լինելուց զատ՝ նա սիրող ամուսին է և 4 տարեկան որդու հայր։ Այսօր, սակայն, Արթուրը հայտնվել է կյանքի ամենադժվարին խաչմերուկում. նա պայքարում է ծանր հիվանդության դեմ և ունի յուրաքանչյուրիս աջակցության կարիքը։
Վերջերս Արթուրի մոտ ախտորոշվել է քաղցկեղ։ Չհանձնվելով դժվարությանը՝ նա Հայաստանում անցել է առաջնային բուժման բարդ ճանապարհ՝ տանելով երկու վիրահատություն և քիմիաթերապիայի 4 կուրս։ Թեև սկզբնական բուժումը տվել է դրական արդյունք, ցավոք, դրանից հետո արձանագրվել է հիվանդության վաղ ռեցիդիվ (վերադարձ)։
Այժմ Արթուրի կյանքը փրկելու կարևորագույն քայլը բարձր դոզայով քիմիաթերապիան և սեփական ցողունային բջիջների փոխպատվաստումն է։ Ապաքինման շանսերը հնարավորինս մեծացնելու, բուժման առավելագույն արդյունավետությունն ապահովելու և այս բարդ փուլը լավագույնս կազմակերպելու նպատակով՝ կենսականորեն անհրաժեշտ է այն հրատապ իրականացնել արտերկրում։
Ժամանակը խիստ սահմանափակ է. անհրաժեշտ գումարը հավաքելու համար կա ընդամենը մոտ երկու շաբաթ։ Բուժման նպատակով պահանջվում է 325,000 ԱՄՆ դոլար (մոտ 119,275,000 ՀՀ դրամ)։
Ցանկացած՝ անգամ ամենափոքր թվացող աջակցությունը, կարող է ճակատագրական լինել Արթուրի համար՝ հնարավորություն տալով շարունակել բուժումն ու առողջացած վերադառնալ իր ընտանիք։
Միացե՛ք Արթուրի կյանքի փրկության արշավին.
💳 Ինչպես աջակցել
Հայաստանից՝
-
Inecobank (AMD): 2050954018451001
-
Inecobank (USD): 2050954018451020
-
Բանկային քարտ: 5402 9400 0033 5240
-
Ստացող: Artur Sahakyan
-
Idram ID: 652870028 (Artur Sahakyan)
Արտերկրից՝
-
PayPal: https://paypal.me/ArtISahakyan (Խնդրում ենք ընտրել “Friends and Family” կամ “Sending to a friend” տարբերակը՝ միջնորդավճարներից խուսափելու և գումարն ամբողջությամբ նպատակին հասցնելու համար)
Ռուսաստանից՝
-
Сбербанк (RUB): 2202 2068 2638 6901 (Քարտապան՝ LUSINE KEIAN)
-
Փոխանցում հաշվեհամարին: КЕЯН ЛУСИНЕ АРМЕНОВНА (Արժույթ՝ RUB, Հաշվեհամար՝ 40817810038128919791) (ՌԴ-ից գումարը փոխանցվում է Արթուրի ընկերոջ հաշվին, ով այն կփոխանցի անձամբ Արթուրին)
📄 Բժշկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը հասանելի է այստեղ՝ https://drive.google.com/drive/folders/1OTft7ITq8yTIAMM-A6op-6gbYp92t77z?usp=drive_link
Թեմա
ՔաղցկեղՆվիրատվությունԱռողջապահություն
Աղբյուրը՝ NEWS.am
