Ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների գործողությունները․ Փաշինյան

Պատահարներ13:05 | հոկտեմբերի 29, 2026Ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների գործողությունները․ Փաշինյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
Ամբողջ պատասխանատվությունը դնում եմ ընդդիմության վրա, ողջունում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գործողությունները և իմ աջակցությունն եմ հայտնում նրանց։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին։
«Սեղանո՞վ, թե՞ այլ բանով. դա համաչափ էր և ճիշտ»,- նշել է նա։
«Դատապարտում եմ բռնությունը, բայց սատարում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն՝ այսօր ձեռնարկված միջոցառումների համար։
Եթե ինչ-որ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ պետք է լկտիանա։
Երբ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն ամբիոնից իրեն լկտի պահեց և, անտեսելով խնդրանքն ու կոչերը, ներողություն չխնդրեց, պարզ էր, որ ամեն ինչ այսպես կավարտվի»,- հավելել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ–ում այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջեւ։ Ի սկզբանե իրավիճակը լարեց ՔՊ–ական Տարոն Չախոյանը, որի ելույթի ժամանակ լեզվակռիվ սկսվեց խորհրդարանում։ Լեզվակռիվը վերածվեց իսկական ծեծկռտուքի։ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռ նետեց ընդդիմադիրների ուղղությամբ։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գևորգյանի քթից արյուն էր հոսում, Ռուբեն Մխիթարյանի հագուստը պատառոտված է։ Շտապօգնություն է ժամանել խորհրդարան։ Ռուբինյանը, որի ուղիղ պարտականությունն էր կարգուկանոն ապահովել ԱԺ դահլիճում, սկզբում մի քանի րոպե լուռ հետեւում էր ծեծկռտուքին, որից հետո միայն ընդմիջում հայտարարեց՝ ներս հրավիրելով անվտանգության աշխատակիցներին։ Պատգամավորները վիճաբանությունը շարունակեցին միջանցքում։ Հնչում էին հայհոյանքներ։
Հասանելի է
Թեմա
Իրադարձություն
Կազմակերպություն
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
