Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 4-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 4-9-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Աղբյուր՝ 24News.am
