Օդի աղտոտվածության պատկերը Երևանում․ ո՞ր համայնքներում են արձանագրվել շեղումներ

Օդի աղտոտվածության պատկերը Երևանում․ ո՞ր համայնքներում են արձանագրվել շեղումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-18-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը,

-Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը,

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

-Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,

-Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,

-Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը,

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Աղբյուր՝ 24News.am