Ո՞վ է փողոցի մեջտեղում գնդաձև արգելապատնեշ դրել. վարորդները չնկատելով բախվում են ու վնասում մեքենաները (ֆոտո)

Ո՞վ է փողոցի մեջտեղում գնդաձև արգելապատնեշ դրել. վարորդները չնկատելով բախվում են ու վնասում մեքենաները (ֆոտո)

Պատահարներ12:21 | նոյեմբերի 10, 2026Ո՞վ է փողոցի մեջտեղում գնդաձև արգելապատնեշ դրել. վարորդները չնկատելով բախվում են ու վնասում մեքենաները (ֆոտո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Ո՞վ է փողոցի մեջտեղում գնդաձև արգելապատնեշ դրել. վարորդները չնկատելով բախվում են ու վնասում մեքենաները (ֆոտո)<!—>

]—>

Երևանի կենտրոնում՝ անմիջապես Պուշկինի դպրոցի հարևանությամբ, ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշ է դրված, որը պարբերաբար պատահարների պատճառ է դառնում. վարորդները չնկատելով՝ բախվում են դրան ու վնասում մեքենաները:

Հարևանությամբ գտնվող խանութի աշխատակիցները մեզ պատմեցին, որ պարբերաբար ականատես են լինում նման պատահարների։ Վերջին դեպքը գրանցվել է երեկ երեկոյան։ Դրա մասին հայտնել են նաև Ֆեյսբուքյան օգտատերերը։

Մեկնաբանություններում այլ վարորդներ ևս դժգոհել են ՝ նշելով, որ իրենց հետ նույնպես պատահել է նման դեպք։

Երևանի քաղաքապետարանի հետ մեզ դեռ չի հաջողվել կապ հաստատել՝ պարզելու համար, թե որ կառույցն է տեղադրել բետոնե արգելապատնեշը և արդյոք պատրաստվում են որևէ բան անել խնդիրը լուծելու համար։

Թեմա

ՊատահարներՃՏՊ

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am