ԱՄՆ-ն ՌԴ-ին առաջարկել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի օրինակով․ Politico

ՆԱՏՕ12:22 | նոյեմբերի 10, 2026ԱՄՆ-ն ՌԴ-ին առաջարկել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի օրինակով․ Politico
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ-ն պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ առաջարկելով Ուկրաինային տրամադրել Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ և 5-րդ հոդվածներին համանման անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտնում է «Politico» պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է առաջին անգամ Մոսկվայի առջև պաշտոնապես բարձրացնել նման երաշխիքների ընդունման հարցը։ Թեման նախատեսվում է քննարկել Աբու Դաբիում կայանալիք՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցություններում։
«Մենք դիմել ենք ռուսներին Ուկրաինային 4-րդ և 5-րդ հոդվածներին համարժեք անվտանգության երաշխիքներ տրամադրելու խնդրանքով՝ այն պայմանով, որ ՆԱՏՕ-ն ևս կապահովի նմանատիպ երաշխիքներ»,– հայտարարել է բարձրաստիճան պաշտոնյան։
Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է խորհրդակցություններ անդամ պետությունների միջև՝ նրանց անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում։ Իսկ 5-րդ հոդվածն ամրագրում է հավաքական պաշտպանության սկզբունքը, համաձայն որի՝ Դաշինքի անդամներից մեկի դեմ զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ։
Առայժմ հստակ չէ, թե ինչպես են ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցներն Ուկրաինային տրամադրելու նման մակարդակի անվտանգության երաշխիքներ՝ հաշվի առնելով, որ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ չէ։
Պարբերականը նշում է, որ Մոսկվայի համաձայնությունն այս առաջարկին քիչ հավանական է, քանի որ այն ենթադրում է արևմտյան երկրների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության պահպանում և ամրապնդում։
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները նախատեսված են նոյեմբերի 10–11-ին Աբու Դաբիում։
<!—>
Հասանելի է
[—>русский
Պատմություն
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
