Ո՞վ է ԱԳ նոր փոխնախարարը

Ո՞վ է ԱԳ նոր փոխնախարարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Անի Ավետիսյանի կենսագրությունը՝ ստորև.

Ծնվել է 1991 թ. դեկտեմբերի 16-ին Երևան քաղաքում:

Ավարտել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցը.

2008-2012 թթ.՝ Երևանի պետական համալսարան (Արևելագիտության ֆակուլտետ, բակալավր).

2010 թ. հունիս – 2010 թ. սեպտեմբեր՝ արաբերենի դասընթաց (Arabic Teaching Institute for Non-Arabic Speakers), Դամասկոս, Սիրիա.

2012-2014 թթ.՝ Երևանի պետական համալսարան, արևելագիտության մագիստրոս (գերազանցությամբ).

2014 թ. օգոստոս — 2015 թ. մարտ՝ Paideia–Հրեական ուսումնասիրությունների եվրոպական ինստիտուտ, Շվեդիա.

2015 թ. հունվար՝ Հոլոքոստի ուսումնասիրության միջազգային դպրոց, Յադ Վաշեմ, Երուսաղեմ

2015 թ. ապրիլ — 2018 թ. հունիս՝ Հրեական քաղաքակրթությունների մագիստրոսի կոչում HFJS, Հայդելբերգի համալսարան, Գերմանիա.

2019 թ. հոկտեմբեր — 2023 թ. սեպտեմբեր՝ Քեմբրիջի համալսարան, դոկտորի կոչում (PhD) Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների բնագավառում:

2014 թ. փետրվար — 2014 թ. օգոստոս՝ «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող (Junior Researcher).

2019 թ. փետրվար — 2019 թ. հոկտեմբեր՝ Բրյուսովի անվան պետական համալսարան, արտաքին կապերի և միջազգային համագործակցության մասնագետ (հիմնադրել է Հայաստանում եբրայերենի և մշակույթի առաջին կենտրոնը).                   

                                                                                                

2020 թ. մարտ՝ Ռաթգերսի համալսարան, Նյու Ջերսի, Հրավիրված գիտնական (Guest Scholar), (դասախոսություններ է կարդացել «Հրեա-արաբերեն. ներածություն և աղբյուրների ակնարկ» և «Մատենադարանի հավաքածուի կորած հրեա-արաբերեն ձեռագրերը» թեմաներով).

2021 թ. հոկտեմբեր — 2024 թ. հոկտեմբեր՝ «Մատենադարան» հին ձեռագրերի հետազոտական ինստիտուտ, ծրագրի մասնագետ (Project Specialist) (հետազոտել է «Մատենադարանի հավաքածուի արաբագիր բժշկական ձեռագրերը» թեման, դրամաշնորհը հատկացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից).

2022 թ. հոկտեմբեր — 2023 թ. հունիս՝ Քեմբրիջի համալսարան, Ասիայի և Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետ, ղեկավար-դասախոս (Supervisor) (դասավանդել է բակալավրիատի ուսանողներին MES 5 (արդի եբրայերեն) դասընթացը, անհատական և խմբային կարգով խորհրդատվություն է տրամադրել ուսանողներին՝ նրանց հետաքրքրություններին համապատասխան ակադեմիական ծրագրերի հարցում).

2023 թ. հուլիս՝ Քեմբրիջի համալսարան, Եբրայերենի ամառային դպրոց, դասախոս (դասավանդել է արդի եբրայերեն միջազգային ուսանողների խմբի համար).

2025 թ. սեպտեմբեր — 2026 թ. մայիս՝ Բրանդայսի համալսարան, Իսրայելագիտության հետազոտությունների ինստիտուտ, հետազոտող (Fellow).

2024 թ. հունվար — առ այսօր՝ Քեմբրիջ, Վուլֆ ինստիտուտ, հետազոտող-գործընկեր (Research Affiliate).

2024 թ. սեպտեմբեր — առ այսօր՝ Սուրբ Էդմունդի քոլեջ, գիտաշխատող (Research Associate).

2024 թ. սեպտեմբեր — առ այսօր՝ Քեմբրիջի համալսարան, Ռոթշիլդի հիմնադրամի հետդոկտորական հետազոտող (Rothschild Postdoctoral Fellow).

2025 թ. սեպտեմբեր — առ այսօր՝ Եսայի և Մարիա Մազմանյանների հիմնադրամ (համագործակցություն և գործընկերային կապեր), հոգաբարձուների խորհրդի անդամ.

2026 թ. սեպտեմբերից՝ Քեմբրիջի համալսարան Լևերհուլմի հիմնադրամի հետազոտող (Leverhulme Trust Early Career Fellow)։

Աղբյուր՝ Hayastan.news