Նյու Յորքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է ութի

Շենքի փլուզում23:39 | նոյեմբերի 12, 2026Նյու Յորքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է ութի
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նյու Յորքի Բրուքլին թաղամասում եռահարկ բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է ութի։ Զոհերի թվում երկու երեխա կա, հայտնում է NBC News-ը։
Փրկարար ծառայությունները շարունակում են մաքրել փլատակները և որոնել հնարավոր ողջ մնացածներին։ Ֆլաթբուշ պողոտայի 1321 հասցեում գտնվող շենքի փլուզումից հետո որոնողական գործողությունը չի դադարել ավելի քան 20 ժամ։ Աշխատանքները բարդացնում է հորդառատ անձրևը։
Նյու Յորքի հրշեջ ծառայության ղեկավար Լիլիան Բոնսինյորեի պատմելով՝ փրկարարները որոնողափրկարարական գործողությունից չեն անցել զոհերի մարմինների դուրսբերմանը և կշարունակեն աշխատանքը, մինչև համոզվեն, որ փլատակների տակ այլևս ոչ ոք չկա։
Քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտնել է, որ վեց մարդ, նրանց թվում՝ երկու շինարար, մահացել է տեղում, ևս երկուսը՝ հիվանդանոցում։ Փլուզման հետևանքով տուժել է 18 մարդ, ներռյալ՝ չորս հրշեջ։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Եռահարկ շենքը, որի առաջին հարկում առևտրային տարածք էր, իսկ վերին երկու հարկերում՝ բնակարաններ, փլուզվել է չորեքշաբթի՝ 16։00-ի սահմաններում։ Շենքի կողքին շինհրապարակ էր, որտեղ ավելի վաղ քանդվել էր մեկհարկանի շինություն։
Փլուզման պատճառը դեռ պարզված չէ։ Քննիչները մտադիր են ուսումնասիրել փլուզված շենքի վիճակը և դեպքի հնարավոր կապը հարևան հողամասում իրականացվող հողային աշխատանքների հետ։ Ըստ շինարարական փաստաթղթերի՝ հարևան տարածքի սեփականատերերին թույլատրվել էր փորել մինչև 14 ֆուտ՝ մոտ 4,3 մետր խորությամբ։
Քաղաքային իշխանությունները նաև սկսել են ստուգումներ այն շինհրապարակներում, որոնք կապված են հարևան հողամասի նախագծին մասնակցած հինգ կազմակերպությունների հետ։ Մամդանին նշել է, որ այդ ընկերություններն աշխատանքներ են իրականացնում ամբողջ Նյու Յորքում՝ շուրջ 100 օբյեկտում։
Փրկարարական գործողության պատճառով ժամանակավորապես դադարեցվել է մոտակա շուրջ 100 շենքերի ջրամատակարարումը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Իրադարձություն
Շենքի փլուզումՓրկարարական գործողություն
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
