Նյու Դելիում քննարկվել են ՀՀ-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստան-Հնդկաստան հարաբերություններ21:36 | հոկտեմբերի 29, 2026Նյու Դելիում քննարկվել են ՀՀ-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպումներ է ունեցել «Հնդկաստանի արդյունաբերության համադաշնությունում» (Confederation of Indian Industry), «Invest India» ներդրումների խթանման գործակալությունում և Հնդկաստանի դեղագործական արտադրանքի արտահանման խթանման խորհրդում (Pharmexcil)։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ներուժը և արդի միտումները, արտահանման շուկաների բազմազանեցման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ ընդգծելով տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում կապակցվածության ընդլայնմամբ ստեղծված նոր տնտեսական հնարավորությունները։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները։
Երկուստեք կարևորվել են երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի հաստատումը, առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը և փոխշահավետ համագործակցության ընդլայնումը։
Հասանելի է
Թեմա
Հայաստան-Հնդկաստան հարաբերություններՏնտեսությունԱռևտուր
Տեղադրություն
Պատմություն
Աղբյուրը՝ NEWS.am
