Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին

Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին

Բիզնես16:52 | նոյեմբերի 15, 2026Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին<!—>

]—>

Չինացի գործարար Էլիս Հուանգը, որի կապերը Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգի հետ ԱՄՆ-ում ազգային անվտանգության վերաբերյալ մտահոգություններ էին առաջացրել, 2025 թվականի օգոստոսի 30-ին պաշտոնապես հեռացել է Megaspeed ընկերությունից և այլևս այնտեղ որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Այս մասին հայտարարել է Սինգապուրում գրանցված ընկերությունը, գրում է Reuters-ը։

«Megaspeed-ը չի մեկնաբանում տիկին Հուանգի անձնական և մասնավոր գործերը», — ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Megaspeed-ում նաև հերքել են ընկերության գործունեության, մատակարարման շղթաների և միջազգային գործառնությունների վերաբերյալ ԶԼՄ-ների վերջին հրապարակումները՝ հայտարարելով, որ դրանցում պարունակվող պնդումները հիմնավորված չեն ապացույցներով։

Ընկերությունն ընդգծել է, որ իրականացրել է «օրինական և իրավաչափ առևտրային գործունեություն»։

Բացի այդ, Megaspeed-ը ներգրավել է արտաքին իրավաբանական խորհրդատուների՝ մանրակրկիտ ներքին քննություն անցկացնելու համար։

Հասանելի է

русский

Թեմա

ԲիզնեսԱնվտանգություն

Անձ

Ջենսեն Հուանգ

Կազմակերպություն

Nvidia

Աղբյուրը՝ NEWS.am