Nissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն

Auto08:14 | նոյեմբերի 28, 2026Nissan-ն առաջիկա շաբաթներին կներկայացնի նոր սերնդի Terrano-ն
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Nissan Motor-ի մոդելային շարքն առաջիկա շաբաթներին կհամալրվի նոր սերնդի Terrano ամենագնացով։ Այն կարտադրվի Չինաստանում, որտեղ վաճառքի կհանվի 2027 թվականի սկզբին։
Չափերով նոր Terrano-ն գրեթե նույնն է, ինչ և Toyota Land Cruiser J250-ն. ընդհանուր երկարությունը՝ հետևի պահեստային անիվը ներառյալ, 5 098 միլիմետր է, լայնությունը՝ 1980 միլիմետր, բարձրությունը՝ 1960 միլիմետր, հայտնել է Drom.ru-ն։ Երկու ամենագնացների անվահետքերի լայնությունը գրեթե համընկնում է (Nissan-ի առջևում և հետևում՝ 1 660 միլիմետր, Toyota-ի առջևում՝ 1 664 միլիմետր, հետևում՝ 1 668 միլիմետր), իսկ անվային բազաները նույնն են՝ 2 850 միլիմետր։ Փոքրիկ մանրուք. Nissan Terrano-ի եռակցված քարշակման օղակները, առնվազն հետևի մասում, տեղադրված են շատ ավելի հասանելի տեղում, քան TLC J250-ինը։
Մեքենայի արտաքին տեսքին բնորոշ են բարձր պրոֆիլով անվադողերի վրա բարձր դիրքը, անիվների լայն կամարները, երկար կապոտով երկծավալ ուրվագիծը և թափքի անկյունավոր ձևերը։ Ուշադրություն են գրավում նաև տանիքի համայնապատկերային վահանակը, մուտքի և ելքի տպավորիչ անկյունները (համապատասխանաբար՝ 36° և 31°), ինչպես նաև բեռնախցիկի դռան վրա ամրացված լիաչափ պահեստային անիվը։
Ապագա մոդելը Չինաստանում կարտադրվի երկու տեսակի ուժային համակարգով՝ սովորական և հիբրիդային (հավանաբար՝ հաջորդական տիպի), ինչպես նաև երեք շարժիչի ընտրությամբ. դրանք բոլորը չորս մխոցով են։ Հիբրիդը կհամալրվի 2,0 լ աշխատանքային ծավալով և 207 ձիաուժ հզորությամբ տուրբոներլիցքավորմամբ բենզինային շարժիչով։ Մյուս երկու տարբերակները կհամալրվեն 2,0 լիտրանոց, 258 ձիաուժ հզորությամբ բենզինային տուրբոշարժիչով և 2,3 լիտրանոց, 190 ձիաուժ հզորությամբ տուրբոդիզելային շարժիչով։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
Օբյեկտ
