Նիկոլը պատրաստվում է 2031-ին, իրեն հարմար ընդդիմություն է ստեղծում, որ իր ասածով նստեն-ելնեն
Նիկոլը զրոյացնում է բոլորին, արժեզրկում, դրա համար է ՔՊ-ին տեղից տեղ տանում, նույն բանը Հիտլերն ու Ստալինն էին անում, հատուկ քաղաքականություն է, որ իրենից ներքև դատարկություն լինի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՄԱՍԿ կուսակցության փոխնախագահ Հակոբ Ասլանյանը։
«Գրողի ծոցը թող գնան էշ-էշ դուրս տվողները, թե Նիկոլը չլիներ, պատգամավոր չէիք լինի, ես զրո չեմ եղել, իմ տարածքում 861 ձայն եմ ստացել։ Իսկ ՔՊ-ն օդի մեջ է, Նիկոլը ոնց փչի՝ էտ կողմ են թռնելու, իր քաղաքականությունն է՝ թույլ չտալ մեկն իրեն իմաստավորված զգա», – մեկնաբանեց պատգամավորը։
Խոսելով ընդդիմության նկատմամբ հարուցվող քրեական գործերի մասին՝ Ասլանյանը նշեց, որ ընդդիմությունը պետք է հասկանա՝ նա պատրաստվում է 2031 թվականին, ստեղծում է ավելի հարմար, իր ասածով նստող-ելնող ընդդիմություն։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր՝ 24News.am
