Nikkei-ն հայտնել է ցամաքային հինգ բանակներից երկուսը միավորելու՝ Ճապոնիայի ծրագրի մասին

Զինված ուժեր13:25 | նոյեմբերի 17, 2026Nikkei-ն հայտնել է ցամաքային հինգ բանակներից երկուսը միավորելու՝ Ճապոնիայի ծրագրի մասին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է վարչական առումով լուծարել Տոկիոյում կենտրոնակայան ունեցող ցամաքային զորքերի Արևելյան բանակը և այն միավորել Հյուսիսարևելյան բանակին։ Քայլի նպատակն է կրճատել ավելորդ շտաբային կառույցները՝ դրանց գործառույթները փոխանցելով արհեստական բանականության համակարգերին, հայտնում է Nikkei գործարար պարբերականը։
Ճապոնիայի ցամաքային զորքերը բաղկացած են հինգ տարածաշրջանային բանակներից՝ Հյուսիսային (Ռուսաստանին հարակից Հոկայդո կղզում), Հյուսիսարևելյան (Հոնսյու կղզու հյուսիսարևելյան հատվածում), Արևելյան (Տոկիո կենտրոնով), Կենտրոնական (Հոնսյուի մնացած հատվածում), և Արևմտյան (Արևելաչինական ծովին հարակից տարածքում և Կյուսյու ու Օկինավա կղզիների շրջաններում)։ Այս համակարգը գործում է 1960 թվականից։
Բարեփոխման արդյունքում երկրի գլխավոր կղզում՝ Հոնսյուում, կմնա երկու բանակ, ինչը թույլ կտա կրճատել վարչական ապարատը և պարզեցնել լոգիստիկան։
Փոփոխությունները պայմանավորված են նաև Ճապոնիայի զինված ուժերում անձնակազմի սուր պակասով։ Այդ պատճառով պաշտպանության նախարարությունը ծրագրում է նվազեցնել զինված ուժերի պաշտոնական թվաքանակը, որն օրենքով պետք է կազմի փոքր-ինչ ավելի քան 247 հազար մարդ։ Սակայն ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի անձնակազմի փաստացի թվաքանակը 2020 թվականից ի վեր անշեղորեն նվազում է՝ ցածր ծնելիության և պայմանագրային ծառայության անցնող կամավորների պակասի հետևանքով։ 2025 ֆինանսական տարում, որն ավարտվել է 2026 թվականի մարտին, զինված ուժերի համալրվածությունը կազմել է 88%, իսկ շարքային կազմինը՝ մոտ 60%։
Կրճատման կոնկրետ ծավալները նախատեսվում է որոշել ռազմական կառուցվածքի ավելի լայնածավալ բարեփոխման քննարկման և նախապատրաստման ընթացքում։ Մասնավորապես, ծրագրվում է միավորել զինված ուժերի որոշ օբյեկտներ և լայնորեն ներդնել անօդաչու համակարգեր։ Նախատեսվում է առաջին հերթին կրճատել օժանդակ և շտաբային ստորաբաժանումները՝ մարտական ստորաբաժանումները թողնելով անփոփոխ։
Հասանելի է
Թեմա
Զինված ուժերԱրհեստական բանականությունՊաշտպանություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
