Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան

Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան

Արմեն Գրիգորյան13:12 | նոյեմբերի 17, 2026Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան<!—>

]—>

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացնելու հարց այս պահին չի քննարկվում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Արմեն Գրիգորյանը ընդդիմադիր դառնա, նա պատասպխանեց. «Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը։ Այսօրվա մեր խաղաղության իրավիճակին, մեր ձեռքբերումների մեջ մեծ ներդրում ունի»։

Դիտարկմանը, որ իրեն ՔՊ–ից հեռացնել;ու հետ կապված ակնարկներ էր անում, Հասմիկ Հակոբյանն ասաց. «Չէ, հումոր էր, ժողովուրդ, այդ կտորը նայել եմ, դա հումորային ինչ-որ դրվագ էր, որը պետք չի դարձնել պատմություն։ Ես ո՞նց կարող եմ երաշխավորել, որ ինչ-որ մեկը դուրս չի գա, ինչ-որ մեկին չենք հեռացնի։ Մեր ամենօրյա գործունեությունն է կուսակցական մարմնում, որոշ մարդկանց ներգրավում են կուսակցություն, որոշները հեռանում են, որոշներին հեռացնում են։ Այս դեպքում մենք չունենք նման քննարկում։

Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեր թիմում բոլոր հարցերի հետ կապված էլ կան տարբեր դիրքորոշումներ և հաղթում է այն դիրքորոշումը, որը ավելի հիմնավոր է, որը ավելի շատ է համոզում մնացած գործընկերներին և մեծամասնություն է կազմում։

Ես համարում եմ, որ ԱԽ նախկին քարտուղարը և մեր ներկայիս թիմակիցը, շատ լավ գործընկերը մտահոգություններ է բարձրաձայնել, նման տեսակետ կարող է լինել, դա օդից վերցրած ինչ-որ մտահոգություն չէ։ Դուք տեսնում եք տնտեսական սանկցիաներ և դրա մեկնաբանությունը ընդդիմադիր գործիչների կողմից, որոնք ասում են, որ այդ սանկցիաները քաղաքական են»,–ասաց նա։

Նշենք, որ ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 11-ին հրապարակած «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը գնահատել էր որպես անիրատեսական և մտահոգություն հայտնել, որ այդ ուղղությամբ քայլերը կարող են խորացնել Հայաստանի խոցելիությունը Ռուսաստանի ճնշումների նկատմամբ։

Նոյեմբերի 13-ին «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում Գրիգորյանը պնդել էր, որ այդ մտահոգությունները վարչապետին և կառավարության անդամներին ներկայացրել է նաև պաշտոնավարման ընթացքում։ Նա իր հրապարակային դիրքորոշումը կապել էր ՀՀ նոր Սահմանադրության նախագծում ԵՄ անդամակցության դրույթ ներառելու քննարկումների հետ՝ նշելով, որ նման քննարկման բացակայության դեպքում, ամենայն հավանականությամբ, հոդվածը չէր գրի։


Անձ

Արմեն Գրիգորյան

Կազմակերպություն

Քաղաքացիական պայմանագիր

Պատմություն

Եվրաինտեգրացիա

Թեմա

Քաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am