Նիդեռլանդներում որոշվեց սուպերգավաթակիրը

Նիդեռլանդներում որոշվեց սուպերգավաթակիրը

Ավարտվեց 2026 թվականի Նիդեռլանդների Սուպերգավաթի հանդիպումը ՊՍՎ Այնդհովենի և «Ալկմարի» միջև։ Հանդիպումը տեղի ունեցավ «Ֆիլիպս» մարզադաշտում (Էյնդհովեն, Նիդեռլանդներ)։ «Ալկմարը» տոնեց 4-0 հաշվով հաղթանակ։

Հանդիպման սկզբում ՊՍՎ-ի կիսապաշտպան Ջոեյ Վերմանը ստացավ կարմիր քարտ և հեռացվեց խաղադաշտից։ ԱԶ-ի հարձակվող Մեքս Մերդինկը բացեց խաղի հաշիվը 25-րդ րոպեին։

Կիսապաշտպան Ուեսլի Պատատին մեծացրեց «Ալկմարի» առավելությունը երկրորդ խաղակեսի 51-րդ րոպեին։ Պաշտպան Էլիջա Դեյկստրան ամրապնդեց հաղթանակը 59-րդ րոպեին։ 66-րդ րոպեին կիսապաշտպան Ռո-Զանգելո Դալը իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ վերջնական հաշիվը դարձնելով 4-0։

Անցյալ մրցաշրջանում ՊՍՎ-ն նվաճեց Նիդեռլանդների առաջնության չեմպիոնի տիտղոսը, իսկ «Ալկմարը» նվաճեց գավաթը։

Աղբյուր՝ 24News.am