Նիդերլանդներում միլիոնատերերի հարկի շուրջ վեճը սպառնալիքի տակ է դրել իշխող կոալիցիան

Տնտեսություն21:07 | նոյեմբերի 12, 2026Նիդերլանդներում միլիոնատերերի հարկի շուրջ վեճը սպառնալիքի տակ է դրել իշխող կոալիցիան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Նիդերլանդների աջ լիբերալ Ժողովրդական կուսակցությունը հանուն ազատության և ժողովրդավարության (VVD) հինգշաբթի իշխող կոալիցիայի իր գործընկերներին մեղադրել է կոալիցիոն համաձայնագիրը խախտելու մեջ։ Հարկային բարեփոխման շուրջ տարաձայնություններն այնքան են սրվել, որ սպառնալիքի տակ են դրել փոքրամասնության կառավարության գոյությունը, հաղորդում է dpa-ն։
Ըստ VVD-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Բրեկելմանսի՝ կոալիցիոն գործընկերները՝ վարչապետ Ռոբ Յետենի «Դեմոկրատներ 66» (D66) կուսակցությունը և «Քրիստոնեա-դեմոկրատական կոչը» (CDA), ձախ ընդդիմության հետ համաձայնության են եկել այսպես կոչված միլիոնատերերի հարկի ներդրման շուրջ։
VVD-ն չի աջակցի այդ համաձայնությանը։ «Մենք չենք կարող այս կերպ համատեղ աշխատել»- հայտարարել է Բրեկելմանսը՝ կոչ անելով «հիմնովին վերագործարկել կոալիցիան»։
Յետենի եռակուսակցական կառավարությունն աշխատանքի է անցել ինն ամսից էլ պակաս ժամանակ առաջ։ Սակայն այն մեծամասնություն չունի խորհրդարանի երկու պալատներից ոչ մեկում և օրենքներ ընդունելու համար ստիպված է պայմանավորվել ընդդիմադիր կուսակցությունների հետ։
Հարկային համակարգի փոփոխության շուրջ ամիսներ տևած բանակցությունները բեկում չեն ապահովել։ Այժմ VVD-ն մտադիր է աջակցություն փնտրել ծայրահեղ աջ կուսակցությունների շրջանում, մինչդեռ D66-ն ու CDA-ն համաձայնել են ձախ ուժերի հետ փոխզիջման, որը նախատեսում է բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների հարկերի բարձրացում։
Հինգշաբթի ավելի ուշ Յետենը պետք է ելույթ ունենա խորհրդարանում։ Ավելի վաղ՝ քաղաքական ճգնաժամի ֆոնին, նա չեղարկել էր Դուբլինում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մեկնելու իր այցը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՏնտեսությունՔաղաքականությունՀարկեր
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
