Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը

Նեթանյահուն  ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը

Բենիամին Նեթանյահու22:23 | նոյեմբերի 10, 2026Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Նեթանյահուն  ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չանցնել Իսրայելի կառավարությունը ձևավորող Այզենկոտի կողմը<!—>

]—>

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ուլտրաուղղափառ կուսակցություններին կոչ է արել չաջակցել Գադի Այզենկոտի գլխավորությամբ կառավարության ձևավորմանը՝ հայտարարելով, որ վտանգված է պետության հրեական ինքնության պահպանումը, գրում է The Times of Israel-ը։

Քնեսեթի ամբիոնից դիմելով հարեդի պատգամավորներին՝ նա զգուշացրել է, որ ընդդիմադիր դաշինքից նրանց հնարավոր գործընկերները չեն կատարի իրենց խոստումները, իսկ նոր կառավարությունը կարող է հենվել արաբական կուսակցությունների աջակցության վրա։

«Մեր հարեդի եղբայրներին ասում եմ՝ չի կարելի թույլ տալ Այզենկոտի գլխավորությամբ նեղ կոալիցիոն կառավարության ձևավորումը։ Քանի որ ես գիտեմ, թե ինչ է դրված նժարին՝ ոչ միայն անվտանգության ոլորտում հսկայական մարտահրավերները, այլև կարևորագույն ներքին խնդիրը՝ Իսրայել պետության հրեական ինքնության պահպանումը»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա ընդգծել է, որ ուլտրաուղղափառ պատգամավորները ներկայացնում են հասարակության մի զգալի հատված, որը մտահոգված է երկրի հրեական բնույթի պահպանմամբ և թանկ է համարում Իսրայելը։ Ըստ վարչապետի՝ իր քաղաքական դաշինքը պաշտպանել է և շարունակելու է պաշտպանել պետության սրբազան արժեքները, մինչդեռ այդ արժեքների նկատմամբ Այզենկոտի հնարավոր գործընկերների վերաբերմունքը հարցեր է առաջացնում։

Նեթանյահուն նաև հայտարարել է կրոնական ուսումնական հաստատությունների՝ եշիվաների սովորողների կարգավիճակը կարգավորելու և ուլտրաուղղափառների զինվորական ծառայության զորակոչի մասին օրենք ընդունելու անհրաժեշտության մասին՝ լայն աջակցությամբ և համայնքի հոգևոր առաջնորդների հետ համագործակցությամբ։ Հարեդիներին զինվորական ծառայությունից ազատելու հարցը շարունակում է մնալ Իսրայելում քաղաքական տարաձայնությունների առանցքային թեմաներից մեկը։

«Նրանք ձեզ ամբողջ աշխարհը կխոստանան, բայց ձախերի գլխավորությամբ կառավարության ձևավորումից մեկ րոպե անց, Աստված մի արասցե, այդ բոլոր խոստումները կցնդեն։ Նրանք կանեն այն ամենը, ինչ կցանկանան՝ հենվելով արաբական կուսակցությունների աջակցության վրա»,- զգուշացրել է Նեթանյահուն՝ հարեդիներին կոչ անելով չվստահել Այզենկոտի ճամբարին։

<!—>

Հասանելի է

[—>русский

Անձ

Բենիամին Նեթանյահու

Տեղադրություն

Իսրայել

Կազմակերպություն

Կնեսետ

Թեմա

ՔաղաքականությունՈւլտրաօրթոդոքս հրեաներ

Աղբյուրը՝ NEWS.am