Նեպալում երկու ուղղաթիռ է բախվել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Նեպալում երկու ուղղաթիռ է բախվել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Ինքնաթիռի վթար10:12 | նոյեմբերի 3, 2026Նեպալում երկու ուղղաթիռ է բախվել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Նեպալում երկու ուղղաթիռ է բախվել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր<!—>

]—>

Նեպալի Էվերեստի շրջանում գտնվող Փերիչե գյուղում վայրէջքի ժամանակ երկու ուղղաթիռների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել, հայտնում է Kathmandu Post-ը։

Երկու օդաչուներն էլ թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Կատմանդու՝ հետագա բուժման համար։

Ոստիկանության տվյալներով՝ զոհված հնդիկ զբոսաշրջիկի մարմինը տեղափոխվել է Լուկլայի հիվանդանոց։

Բախման պահին ուղղաթիռներում գտնվող ուղևորների թիվը դեռ ճշտված չէ։ Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ է հավաքում։

<!—>

Հասանելի է

[—>русский

Թեմա

Ինքնաթիռի վթարՄահ

Տեղադրություն

ԷվերեստՆեպալ

Աղբյուրը՝ NEWS.am